ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ԴԱՆԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ<br />


ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆ ԴԱՆԻԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ

  • 11-03-2008 16:18:00   | Դանիա  |  Միջազգային
ԿՈՊԵՆՀԱԳԵՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մուսուլմանական երկրներում սկսել են բոյկոտել դանիական ապրանքները` հյուսիսային թագավորությունում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների կրկնական հրապարակման առնչությամբ, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Բահրեյնի եւ Հորդանանի շատ սուպերմարկետներից արդեն հանվել են Դանիայում արտադրված մթերքները: Պակիստանում առեւտրական պալատը Լահոր քաղաքի 5 միլիոնանոց բնակչությանը կոչ է արել հրաժարվել դանիական ապրանքներ գնելուց: Սաուդյան Արաբիայում մանրածախ առեւտրական ցանցի ներկայացուցիչները հայտարարել են Arla Food կաթնամթերք մատակարարող դանիական խոշոր ընկերության հետ նոր պայմանագրեր չկնքելու մտադրության մասին: Առաջին «ծաղրանկարային ճգնաժամի» ժամանակ 2006 թվականին այդ ընկերության վնասները բոյկոտի հետեւանքով կազմել էին 450 մլն. կռոն (մոտ 90 մլն. ԱՄՆ-ի դոլար):
Նոյյան տապան  -   Միջազգային