ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. «ՀԶԲՈԼԼԱՀԻՆ» ԶԵՆՔԻ<br /> ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՍԻՐԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ<br />


ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. «ՀԶԲՈԼԼԱՀԻՆ» ԶԵՆՔԻ
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ ՍԻՐԻԱՆ ԵՎ ԻՐԱՆԸ

  • 10-03-2008 15:59:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը զենքի մատակարարումների համար պատասխանատու է համարել Սիրիային եւ Իրանին, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Նախկինի պես մտահոգություն են հարուցում ստացվող հաղորդումները եւ «Հզբոլլահի» հրապարակային հայտարարությունները, որ վկայում են զենքի մատակարարումների վրա սահմանված էմբարգոյի խախտումների մասին, որոնք թիվ 1701 բանաձեւի լուրջ խախտում են: Այդ կապակցությամբ հիմնական պատասխանատվությունը կրում են այդ տարածաշրջանի բոլոր պետությունները, մասնավորապես Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը»,- ասվում է գլխավոր քարտուղարի զեկույցում:
Նոյյան տապան  -   Միջազգային