ՄՈՍԿՎԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՆԼԵԳԱԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ<br />


ՄՈՍԿՎԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՆԼԵԳԱԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

  • 29-02-2008 17:36:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Մոսկվայում համաներում է հայտարարվում միգրանտների համար, ովքեր լեգալ կարգավիճակ չեն ստացել, հաղորդում է «ԻՆտերֆաքսը»: Արտասահմանցիների մեծ մասը չեն ուզում «դուրս գալ ստվերից», որովհետեւ երկյուղում են բռնվելուց, համարում է Միգրացիայի դաշնապետական ծառայության Մոսկվայի վարչության պետ Ֆյոդոր Կարպովեցը: «Հաշվի առնելով այդ իրավիճակը, մենք ընդունեցինք հետեւյալ որոշումը. վաղվանից ցանկացած արտասահմանյան քաղաքացի կարող է համարձակ գալ մեզ մոտ ՄԴԾ եւ լեգալ կարգավիճակ ստանալ: Մենք նրան կտրամադրենք միգրացիոն քարտ եւ կդնենք միգրացիոն հաշվառման: Լեգալացումը կարժենա 2 հազար ռուբլի»,- պարզաբանել է Կարպովեցը: «Եթե մեկ ամսվա ընթացքում լեգալ կարգավիճակ ստացած միգրանտը չտեղավորվի աշխատանքի կամ ուսման, նա պարտավոր կլինի մեկնել Մոսկվայից»,- նշել է նա: Մեկ տարում Մոսկվայում միգրացիոն հաշվառման են կանգնել 1 մլն 740 հազար միգրանտներ:
Նոյյան տապան  -   Միջազգային