ԲԵԼԳԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԲԵԼԳԻԱՆ ՃԱՆԱՉԵԼ Է ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

  • 26-02-2008 18:20:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելգիան ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, հայտնել է Բելգիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Ըստ նրա, բելգիացիների թագավորը նախօրեին համապատասխան հրամանագիր է ստորագրել, որի տեքստը անցած շաբաթ հավանության էր արժանացել Բելգիայի դաշնապետական կառավարության կողմից: Այդուհանդերձ, ինչպես նշել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը, Բելգիայի կողմից Կոսովոյի պաշտոնական ճանաչումը կայացած կարելի կլինի համարել միայն այն բանից հետո, երբ Պրիշտինայից բելգիական դիվանագիտական գերատեսչությունը կստանա պաշտոնական Բրյուսելի որոշումը հաստատող նամակ:
Նոյյան տապան  -   Միջազգային