ԴԻՄԻՏՐԻՍ ԽՐԻՍՏՈՖԻԱՍԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀ<br />


ԴԻՄԻՏՐԻՍ ԽՐԻՍՏՈՖԻԱՍԸ ԸՆՏՐՎԵԼ Է ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀ

  • 25-02-2008 15:25:00   | Կիպրոս  |  Միջազգային
ՆԻԿՈՍԻԱ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կիպրոսի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել Կիպրոսի աշխատավոր ժողովրդի կոմունիստական առաջադիմական կուսակցության թեկնածու Դիմիտրիս Խրիստոֆիասը: Պաշտոնական տվյալների համաձայն, ընտրություններում Խրիստոֆիասի օգտին է քվեարկել ընտրողների 53,4 տոկոսը: Պետական գլխավոր պաշտոնի երկրորդ թեկնածուն, Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Իոաննիս Կասուլիդիսը ստացել է քվեարկածների 46,6 տոկոսի աջակցությունը: Նա արդեն ընդունել է պարտությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային