«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԱՎԻԱՊԱՏԱՀԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ<br /> ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ<br />


«ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԱՎԻԱՊԱՏԱՀԱՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ

  • 15-02-2008 16:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած ավիապատահարի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովն արվեն սկսել է իր աշխատանքը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ Քաղավիացիայի Գլխավոր վարչության պետի մամուլի խոսնակ Գայանե Դավթյանը, Բելոռուսիայից ժամանած 10, Միջազգային ավիացիոն կոմիտեի 2 եւ 10 հայ մասնագետները փետրվարի 15-ին հանդիպել են ՀՀ ՔԱԳՎ-ի պետի հետ: Գ.Դավթյանը հայտնեց նաեւ, որ փետրվարի 15-ի երեկոյան Հայաստան կժամանեն Կանադայի մասնագետները: Նշենք, որ հրդեհված «Բելավիա» ընկերության CRG-100 ինքնաթիռը արտադրվել է Կանադայում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն