ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՒՐԻԼՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է<br /> ՃԱՊՈՆԻԱՅԻ «ԲՆԻԿ ՀՈՂԵՐ»<br />


ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՒՐԻԼՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է
ՃԱՊՈՆԻԱՅԻ «ԲՆԻԿ ՀՈՂԵՐ»

  • 07-02-2008 16:05:00   | Ճապոնիա  |  Միջազգային
ՏՈԿԻՈ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ճապոնիայի վարչապետ Յասուո Ֆուկուդան Հարավային Կուրիլները համարում է իր երկրի «բնիկ հողերը» եւ մտադիր է դրանց վերաբերյալ Մոսկվայի հետ վարել համառ բանակցություններ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանը կարեւոր հարեւան երկիր է, որի հետ մեր շահերը համընկնում են տարբեր խնդիրների առնչությամբ: Ես մտադիր եմ այսուհետ ավելի լուրջ ուշադրություն դարձնել նրա հետ հարաբերությունների ամրապնդմանը: Դրանք ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է խաղաղ պայմանագիր կնքել` լուծելով հյուսիսային տարածքների խնդիրը»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետը: «Կառավարությունը վճռականորեն առաջ կմղի բանակցությունները դրա վերաբերյալ` ելնելով իր հիմնարար ուղեգծից, որպեսզի կնքի խաղաղ պայմանագիր` լուծելով չորս հյուսիսային կղզիների` մեր երկրի այդ բնիկ հողերի պատկանելության հարցը»,- ավելացրել է Յասուո Ֆուկուդան:
Նոյյան տապան  -   Միջազգային