«ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ<br /> ԿՆԵՐԴՆԻ ՄՈՏ 3 ՄԼՆ ԴՈԼԱՐ<br />


«ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ
ԿՆԵՐԴՆԻ ՄՈՏ 3 ՄԼՆ ԴՈԼԱՐ

  • 04-02-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի «Հայփոստ»-ը համակարգի արդիականացման նպատակով կներդնի մոտ 3 մլն ԱՄՆ դոլար` անցած տարվա 1 մլն-ի դիմաց: Ինչպես փետրվարի 4-ին ընկերության աշխատակիցների հետ հանդիպմանը նշեց գլխավոր տնօրեն Հանս Բոոնը, անցած տարի «Հայփոստ»-ի եկամուտները մոտ 30%-ով աճել են եւ կազմել 4,1 մլրդ դրամ (մոտ 13,4 մլն ԱՄՆ դոլար): Ըստ Հ.Բոոնի, անցած տարի փոստային ծառայությունների որակը բավականին բարելավվել է: Նշվեց, որ այս տարի կվերանորոգվեն փոստային 50 բաժանմունքներ: Ընդհանուր առմամբ հանրապետությունում գործող 900 փոստային բաժանմունքներից 80%-ում կտեղադրվի համակարգչային տեխնիկա: Նշենք, որ նույն օրը Երեւանում վերաբացվեց Մարշալ Բաղրամյան 23 հասցեում գտնվող «Հայփոստ»-ի վերանորոգված թիվ 19 փոստային բաժանմունքը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն