ՀԱՅԱՍՏԱՆԸ Ի ԴԵՄՍ «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»-Ի ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ՀՈՒՍԱԼԻ<br /> ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ,- ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


 

ՀԱՅԱՍՏԱՆԸ Ի ԴԵՄՍ «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»-Ի ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ՀՈՒՍԱԼԻ
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ,- ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 25-01-2008 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Գազպրոմբանկ»-ին Հայաստանում սպասում է լուրջ մրցակցություն. երկրի բանկային համակարգը զարգանում է արագ տեմպով եւ միայն անցած տարվա ընթացքում սկսել են գործել հինգ օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր: Այս մասին նշել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ընդունելով հունվարի 25-ին «Գազպրոմբանկ»-ի նախագահ Անդրեյ Ակիմովին եւ Բանկի վարչության նախագահի տեղակալ Ֆարիդ Կանցերովին: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, Ռ.Քոչարյանը նաեւ ասել է, որ Հայաստանի բանկային օրենսդրությունը լինելով բավականին լիբերալ, միաժամանակ լուրջ վերահսկողություն է նախատեսում բանկերի գործունեության նկատմամբ: Ներկայացնելով «Գազպրոմբանկ»-ի աշխատանքը, Ա.Ակիմովը նշել է, որ այն Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկն է, որը բանկային գործունեությանը զուգահեռ մեծ ներդրումներ է կատարում նաեւ տնտեսության մեջ: Նրա խոսքերով, Հայաստանում Բանկն այսրոպեական շահեր չի հետապնդում, տրամադրված է լուրջ աշխատանքի, ունի հեռահար նպատակներ եւ երկարաժամկետ ծրագրեր: Բանկի նախագահը հավաստիացրել է, որ ի դեմս «Գազպրոմբանկ»-ի Հայաստանը ձեռք է բերում լուրջ, հուսալի եւ ողջախոհ գործընկեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն