ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ «Հ1»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ<br /> ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ-ՇՈՒՇԻ-ԲԵԹՂԵՀԵՄ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ<br />


ՀՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ «Հ1»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ
ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ-ՇՈՒՇԻ-ԲԵԹՂԵՀԵՄ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ

  • 16-01-2008 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Շուշի վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնությամբ հունվարի 18-ին կկայանա Երեւան-Մոսկվա-Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջը, որի հեռարձակումը Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերով կսկսվի ժամը 21:30-ին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Մարինա Գրիգորյանը, այդ օրը պատահական չէ ընտրված. բազմաթիվ հայեր Սբ.Ծնունդը նշում են հին տոմարով` հունվարի 18-ին, իսկ նրանցից շատերը այդ օրը մասնակցում են Բեթղեհեմի տաճարում մատուցվող պատարագին: Մ.Գրիգորյանի խոսքերով, ուղիղ հեռուստակամուրջի ժամանակ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը եւ Երեւանի քաղաքապետարանում հավաքված մշակութային գործիչները կխոսեն Շուշիի վերածննդի եւ զարգացման կարեւորության մասին: Հեռուստակամուրջի ընթացքում կցուցադրվեն տեսանյութեր, որոնք կպատմեն ժամանակին մշակութային եւ հոգեւոր կենտրոն հանդիսացող Շուշիի, ինչպես նաեւ հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին:
Նոյյան տապան  -   Հասարակություն