ԵԱՀԿ-Ն ԴԻՏՈՐԴՆԵՐ ԿՈՒՂԱՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ<br /> ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԵԱՀԿ-Ն ԴԻՏՈՐԴՆԵՐ ԿՈՒՂԱՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 20-11-2007 21:59:00   | Ավստրիա  |  Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը 40 խորհրդարանականներ կուղարկի 2008թ. դեկտեմբերի 2-ին կայանալիք ՌԴ Պետդումայի ընտրությունների ընթացքին հետեւելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նոյեմբերի 20-ին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Կիմմո Կիլյունենը: «Միայն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակն է հրաժարվել դիտորդներ ուղարկել Ռուսաստան, մեր խորհրդարանականները նման որոշում չեն ընդունել: Ընդհակառակը, մենք անպատճառ կգնանք»,- ընդգծել է Կիլյունենը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play