ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ<br /> ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՊՈՒՏԻՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ<br />


ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՊՈՒՏԻՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼՈՒ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ

  • 20-11-2007 20:40:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ Գերագույն դատարանը մերժել է բավարարել «Աջ ուժերի դաշինք» քաղաքական կուսակցության` «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախընտրական ցուցակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը հանելու մասին հայցադիմումը: Դատարանը Վլադիմիր Պուտինի կողմից ընտրությունների մասին օրենքի խախտումներ չի գտել: «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Պլիգինը դատավարության ավարտից հետո նկատել է, որ «դատավարությունը եղել է միանգամայն բաց, ինչի մասին վկայում է ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայությունը դատարանի դահլիճում»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play