ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ<br /> ՆՎԱԶՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ<br /> ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԴԵՊՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԻ
ՆՎԱԶՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՆՈՐ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ
ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԴԵՊՈՒՄ

  • 20-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայումս Հայաստանն արտաքին աշխարհի հետ տվյալների փոխանցում է իրականացնում միայն մեկ օպտիկամանրաթելային մայրուղով, որն անցնում է Վրաստանի տարածքով: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց օպտիկամանրաթելային կապուղիների ցանց շահագործող հայ-նորվեգական «ADC» (Armenian Datacom Company, www.adc.am) ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենը, այդ մենաշնորհով են պայմանավորված տվյալների փոխանցման ծառայությունների բարձր գները Հայաստանում: Նրա խոսքերով, տվյալների փոխանցման տրաֆիկի գները միջազգայինի համեմատ Հայաստանում շատ բարձր են: Ըստ Հ.Գրիթենի, կա Եվրոպա-Կովկաս-Ասիա նոր օպտիկամանրաթելային մայրուղի անցկացնելու նախագիծ: «Հաստատ դեռ պլանավորված չէ` այդ մայրուղին Հայաստանով անցնելո՞ւ է, թե ոչ: Բայց, ամեն դեպքում, հույս կա, որ միջազգային ցանցերին նոր միացում ունենալը կնպաստի Վրաստանի մենաշնորհի ազդեցության նվազեցմանը»,-նշեց Հ.Գրիթենը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն