ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ<br /> ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ<br />


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ

  • 20-11-2007 16:30:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խորհրդարանական ընտրությունները Պակիստանում կանցկացվեն 2008 թվականի հունվարի 8-ին: Այս մասին նոյեմբերի 20-ին պաշտոնապես հայտարարել է Պակիստանի ընտրական հանձնաժողովի ղեկավար Մուհամադ Ֆարուքը: Նոյեմբերի 15-ին Պակիստանում ավարտվել է Ազգային վեհաժողովի (խորհրդարանի ստորին պալատի) եւ կառավարող կաբինետի լիազորությունների սահմանադրորեն որոշված ժամկետը: Նախագահը նշանակել է անցումային կառավարություն, որը պետք է երկիրը նախապատրաստի խորհրդարանական ընտրություններին: Անցումային կառավարության խնդիրների թվում է նաեւ իշխանությունը ռազմականից քաղաքացիական վարչակազմի փոխանցելու նախապատրաստումը: Ներկայումս Պակիստանի նախագահը պակիստանյան բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Փերվեզ Մուշարաֆն է, որն իշխանության եկավ 1999 թվականին անարյուն զինվորական հեղաշրջման արդյունքում: Այդ ժամանակվանից նա պահպանել է ե'ւ նախագահի, ե'ւ գլխավոր հրամանատարի պաշտոնները: Մուշարաֆը խոստանում է մինչեւ դեկտեմբերի սկիզբը հանել համազգեստը եւ դառնալ քաղաքացիական նախագահ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play