ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻ Է ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՎ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ<br /> Է ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԸ<br />


ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻ Է ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՈՎ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ
Է ԲՈՐԻՍ ԳՐԻԶԼՈՎԸ

  • 19-11-2007 20:03:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բեռլինում «Ռուսաստան եւ Եվրոպա. միասին զարգացման ճանապարհով» միջազգային համաժողովի ժամանակ Բորիս Գրիզլովը նախազգուշացրել է Կոսովոյի անկախության հռչակման առնչությամբ. «Այդ օրինակը միայն նոր խնդիրներ կստեղծի ամենատարբեր երկրներում եւ տարածաշրջաններում»,- ասել է նա: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՌԴ Պետդումայի նախագահը հայտարարել է «Կոսովոյի հարցին վերջ դնելու հապճեպ փորձերի» եւ Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւից, որպես խնդրի կարգավորման միակ օրինական հիմքից, հրաժարվելու անթույլատրելիության մասին: Բորիս Գրիզլովը իր ելույթում հայտարարել է, որ «Ռուսաստանում տագնապով են հետեւում անվտանգության ենթակառուցվածքի ապամոնտաժման փորձերին»: «Ինձ համար ակնհայտ է, որ Եվրոպայում լարվածության աճի սպառնալիքը միանգամայն իրական է»,- ասել է նա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play