ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՁՅՈՒԴՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՁՅՈՒԴՈՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ

  • 12-11-2007 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում նոյեմբերի 10-ին անցկացվեց ձյուդոյի «Գրան պրի» միջազգային մրցաշար, որին մասնակցեցին 11 երկրների ներկայացուցիչներ: Ծրագրում ընդգրկված էր քաշային երեք կարգ` 8-ական մարզիկով: Հայաստանը ներկայացրեց 6 ձյուդոիստ: Մրցաշարի հաղթողներ դարձան Գրեգ Ֆալոն (60 կգ, Անգլիա), Միլոշ Միխալկովիչը (66 կգ, Սերբիա) եւ Ռոման Կոնդյուկը (81 կգ, Ուկրաինա): Նրանք եզրափակիչում հաղթեցին, համապատասխանաբար, Հովհաննես Դավթյանին (Գյումրի), Արմեն Նազարյանին (Հրազդան) եւ Դավիթ Կեխկիշվիլուն (Թբիլիսի): Մրցաշարի հաղթողները արժանացան, համապատասխանաբար, 20, 6 եւ 2 հազար ԱՄՆ դոլարի դրամական պարգեւների: Ամենաարագ հաղթանակ տարած Ռոման Կոնդյուկին (Ուկրաինա) հանձնվեց 10 հազար ԱՄՆ դոլար: Միջոցառումը նվիրված էր Երեւանի Գինու, օղու եւ կոնյակի գործարանի հիմնադրման 130-ամյակին:
Նոյյան տապան  -   Սպորտ