ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՅՆ 1%-Ն Է ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՄՆ-Ի<br /> ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԱՀ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՅՆ 1%-Ն Է ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՄՆ-Ի
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆԱԽԱԳԱՀ

  • 09-11-2007 19:36:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացիների միայն 1%-ն է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջորջ Բուշին համարում լավագույն նախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ, մինչդեռ երկրի քաղաքացիների 23%-ը տրամագծորեն հակառակ կարծիքի է: Այդ մասին են վկայում հարցման տվյալները, որ Սի-էն-էն հեռուստաընկերության պատվերով անցկացրել է Opinion Research Corporation սոցիոլոգիական ծառայությունը: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, երկրի քաղաքացիների 33%-ը ենթադրում է, որ Բուշն ավելի վատ է աշխատում, քան ԱՄՆ-ի մյուս բոլոր նախագահները: Հարցվածների 40%-ի կարծիքով, նա պետության նախկին ղեկավարների համեմատությամբ ավելի լավ է աշխատում: Հարցումն անցկացվել է նոյեմբերի 2-4-ը 1024 ռեսպոնդենտների շրջանում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play