ՍԵՐԲԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է «ՀՈՆԿՈՆԳՅԱՆ ՄՈԴԵԼԻ» ԿԻՐԱՌՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ<br /> ՆԿԱՏՄԱՄԲ<br />


ՍԵՐԲԻԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է «ՀՈՆԿՈՆԳՅԱՆ ՄՈԴԵԼԻ» ԿԻՐԱՌՈՒՄ ԿՈՍՈՎՈՅԻ
ՆԿԱՏՄԱՄԲ

  • 08-11-2007 21:03:00   |   |  Միջազգային
ԲԵԼԳՐԱԴ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քաղաքական այն մոդելը, որ գտել է Չինաստանը Հոնկոնգի առնչությամբ, միանգամայն կիրառելի է Կոսովոյի նկատմամբ: Սերբիան իր այս դիրքորոշման մասին տեղեկացրել է միջազգային միջնորդներին, եւ պնդելու է դա: Այս մասին նոյեմբերի 8-ին Բելգրադում Իռլանդիայի ԱԳՆ ղեկավար Դերմոտ Ախերնի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Սերբիայի կառավարության ղեկավար Վոիսլավ Կոշտունիցան: «Իր հետագա գործողություններում Սերբիան ակտիվորեն առաջ է մղելու այդ որոշումը, քանի որ դրա իրականացումը կապահովի ինչպես իր պետական շահերի, այնպես էլ ինքնավարության ալբանական ազգային փոքրամասնության շահերի պաշտպանությունը»,- նշել է Կոշտունիցան: Ախերնը իր հերթին ընդգծել է երկխոսությունը շարունակելու կարեւորությունը, որը կողմերին կհասցներ կոսովյան խնդրի փոխզիջումային լուծման: «Երկխոսությունը պետք չէ սահմանափակել ժամանակային շրջանակներում, ավելի կարեւոր է գտնել լավագույն լուծումը, որ կայունություն կապահովեր»,- ընդգծել է Իռլանդիայի նախարարը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play