ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀՀՊ-Ի ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ<br />


ԱՄՆ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՀՀՊ-Ի ՇՈՒՐՋ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ

  • 08-11-2007 19:25:00   | Իտալիա  |  Միջազգային
ՀՌՈՄ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն ակտիվ երկխոսություն է վարում Ռուսաստանի հետ ՀՀՊ հարցի շուրջ եւ մտադիր է դա անել հետագայում եւս, հայտարարել է ԱՄՆ-ի ՊՆ հակահրթիռային պաշտպանական քաղաքականության բաժնի պետ Պեպպե դե Բիասոն նոյեմբերի 8-ին Հռոմում անցկացվող «Հակահրթիռային պաշտպանություն` վահան Արեւմուտքի համար» միջազգային համաժողովում, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: «Մենք այսուհետ եւս կզարգացնենք ՀՀՊ առնչվող Ռուսաստանի հետ երկխոսությունը եւ համագործակցության ծրագրերը: Մենք ուզում ենք շարունակել տեղեկությունների փոխանակումը»,- ասել է նա: Ըստ պաշտոնյայի, ամերիկյան կողմը միշտ կողմնակից է եղել բանակցությունների «թափանցիկությանը եւ անկեղծությանը»: Անդրադառնալով ադրբեջանական Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման Ռուսաստանի առաջարկությանը, դե Բիասոն ասել է. «Այդ առաջարկությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Մենք մեր հերթին ռուսական կողմին հրավիրել ենք այցելել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի հնարավոր տեղակայման կենտրոններ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play