ԼԻՏՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՈՒԼ<br />


ԼԻՏՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՈՒԼ

  • 06-11-2007 20:20:00   | Լիտվա  |  Միջազգային
ՎԻԼՆՅՈՒՍ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայում սկսվել է ուսուցիչների նախազգուշական գործադուլ, որը մինչեւ նոյեմբերի կեսը կընդգրկի երկրի բոլոր ուսումնական հաստատությունները: «Ակցիայի ընթացքում մանկավարժները առաջին երկու ակադեմիական ժամերին ներկա կլինեն դասարանում, սակայն դաս չեն վարի»,- լրագրողներին ասել է կրթության աշխատողների արհմիության նախագահ Ալեքսաս Բրուժասը: Ուսուցիչները պահանջում են աշխատավարձը բարձրացնել 20 տոկոսով, իսկ հունվարի 1-ից` եւս 30 տոկոսով: Եթե կառուցողական երկխոսություն կառավարության հետ չստացվի, մանկավարժները սպառնացել են «դաս չվարելու» ակցիան դարձնել մշտական, ինչպես նաեւ բոյկոտել քննաշրջանը: Լիտվացի ֆինանսական փորձագետների գնահատմամբ, ուսուցիչների աշխատավարձը 17 տոկոսով ցածր է երկրում առկա միջին աշխատավարձից: Ինչպես նշել է Բրուժասը, Լիտվայում այսօր արդեն 1500 ուսուցչի պակաս կա:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play