ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ<br /> ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՒՅՆՆ ԵՆ<br />


ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԽՆԴՐԻ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՒՅՆՆ ԵՆ

  • 06-11-2007 17:41:00   | Չինաստան  |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանը եւ ԱՄՆ-ն միատեսակ նպատակներ ունեն իրանական միջուկային խնդրի կարգավորման առումով, նոյեմբերի 6-ին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լյու Ցզյանչաոն: «Իրանի միջուկային խնդրի հարցում ե'ւ Չինաստանի, ե'ւ ԱՄՆ-ի նպատակները նույնն են` մենք բոլորս դեմ ենք, որ Իրանը միջուկային զենք ունենա, կողմնակից ենք չտարածման միջազգային համակարգի պահպանմանը, ձգտում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- ՉԺՀ ԱԳՆ-ում ավանդական ճեպասուլիսում նշել է Լյու Ցզյանչաոն` մեկնաբանելով Պեկինում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ բանակցությունների արդյունքները: Ըստ ՉԺՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի, Իրանի միջուկային խնդիրը եղել է Պեկինում Գեյթսի հանդիպումների կարեւոր թեման: Դիվանագետն ընդգծել է, որ ՉԺՀ-ն ողջունում է բանակցությունների հետագա առաջխաղացումը, մասնավորապես Եվրոմիության, ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի բանակցությունների, եւ նշել, որ Չինաստանը իր հերթին պատրաստ է աջակցություն ցույց տալ խնդրի խաղաղ կարգավորմանը, կապ պահպանել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Պեկինում էր գտնվում նոյեմբերի 4-5-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play