ԱԱԾ-ԻՆ ՀՀ 2008 Թ.-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ
ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ ԱՃԵԼ
ԵՆ
01-11-2007 21:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2008թ.-ի պետական
բյուջեի նախագծով ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության
ծառայությանը հատկացվելու է 12 մլրդ 866 մլն դրամ, ինչը 2007թ.-ի
համեմատ 1 մլրդ 124 մլն դրամով կամ 9,6%-ով ավելի է: Այս մասին ՀՀ
Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ
նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել
Սաֆարյանը:
Ավելացված գումարից 480 մլն դրամ (մոտ 1,45 մլն ԱՄՆ դոլար)
նախատեսվում է ուղղել ծառայության աշխատակիցների աշխատավարձերի եւ
հավելավճարների բարձրացմանը: Ըստ Պ.Սաֆարյանի, դա պայմանավորված է
շաբաթ, կիրակի, տոն օրերին եւ արտաժամյա աշխատանքի համար
նախատեսվող վարձատրության ավելացմամբ: