ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՄԱԴՐԻԴԻ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ<br /> ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ<br />


ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՄԱԴՐԻԴԻ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔՆԵՐՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

  • 31-10-2007 18:05:00   | Իսպանիա  |  Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մադրիդում հոկտեմբերի 31-ին հրապարակվել են 2004 թվականի մարտի 11-ին Մադրիդի էլեկտրագնացքներում պայթյուններ կազմակերպած ահաբեկիչների եւ նրանց մեղսակիցների դատավճիռները: Այդ ժամանակ զոհվել էր 191 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել Իսպանիայի մայրաքաղաքի 1841 բնակիչներ: Առավել երկարատեւ բանտարկության` 30 տարվա, դատապարտվել են ահաբեկության անմիջական կատարող մարոկկացի Ջամալ Զուգամը եւ ահաբեկիչների գլխավոր հանցակից, որը պայթուցիկ է մատակարարել նրանց, իսպանացի Էմիլիո Սուարես Տրասորրասը: 28 մեղադրյալներից 7-ը արդարացվել է, իսկ 28 մյուսները դատապարտվել են 3-12 տարվա բանտարկության ահաբեկչական գործողությանը օժանդակելու համար, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play