ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ 16-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ<br /> ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԿՈՒԲԱՅԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ<br />


ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ 16-ՐԴ ԱՆԳԱՄ ԱՄՆ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ
ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԿՈՒԲԱՅԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

  • 31-10-2007 14:23:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հերթական անգամ ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Կուբայի տնտեսական, առեւտրական եւ ֆինանսական շրջափակումը: Այս բանաձեւի օգտին քվեարկել են կազմակերպության 192 անդամներից 184-ը: Դեմ են եղել ԱՄՆ-ն, Իսրայելը, Մարշալյան կղզիները եւ Պալաուն: ԱՄՆ-ին ուղղված այդ կոչը ՄԱԿ-ում հնչել է արդեն 16-րդ անգամ: Նույն բովանդակությամբ բանաձեւ քվեարկության է դրվում ամեն տարի 1992 թվականից սկսած, երբ նրան հավանություն էին տվել ընդամենը 52 պետություն: Գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձեւերը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի բանաձեւերի, պարտադիր ուժ չունեն: Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստում Կուբայի արտաքին գործերի նախարար Պերես Ռոկեն հայտարարել է, որ գրեթե կես դարի ընթացքում ամերիկյան շրջափակումը Կուբային պատճառել է ավելի քան 89 միլիարդ դոլարի տնտեսական վնաս: Կուբայի շրջափակումն ԱՄՆ-ն ձեռնարկել է 1962 թվականից` որպես պատժամիջոց մարդու իրավունքների զանգվածային խախտման համար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play