ՉԱԴԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ<br /> ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 103 ԱՖՐԻԿԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՄԵՋ<br />


ՉԱԴԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԻՍՊԱՆԻԱՅԻ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 103 ԱՖՐԻԿԱՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ՄԵՋ

  • 30-10-2007 16:27:00   | Չադ  |  Միջազգային
ՆՋԱՄԵՆԱ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չադի դատարանը Ֆրանսիայի եւ Իսպանիայի 16 քաղաքցիների ներկայացրել է 103 աֆրիկացի երեխաների առեւանգման եւ այդ հանցագործությանը մեղսակցության մեղադրանք: Դատախազի ներկայացուցիչը հոկտեմբերի 29-ի երեկոյան հայտարարել է, որ ինը ֆրանսիացիները, որ «Զոյայի տապան» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ են, մեղադրվում են «երեխաների առեւանգման» եւ «հարստանալու նպատակով խարդախության» մեջ: Յոթ իսպանացիները` ինքնաթիռի անձնակազմի անդամները, որով նախատեսվում էր երեխաներին Չադից տեղափոխել Ֆրանսիա, մեղադրվում են մեղսակցության մեջ: Նրանք բոլորը ձերբակալվել են անցած շաբաթ Աբեշե քաղաքում եւ պահվում են կալանքի տակ: «Զոյայի տապանի» ներկայացուցիչները պնդում են, որ մտադիր էին «օդային կամուրջ կազմակերպել» 103 որբ երեխաների Սուդանի նահանգից Ֆրանսիա տեղափոխելու համար, որտեղ նրանք պետք է դաստիարակվեին ֆրանսիական ընտանիքներում: Սակայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները երեխաներին զննելուց հետո հայտարարել են, որ մեկից տասը տարեկան երեխաների մեծ մասը Չադից են եւ ունեն ծնողներ:
Նոյյան տապան  -   Միջազգային