«ԲԻՏՑԵՎՅԱՆ ՄՈԼԱԳԱՐԸ» ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ<br />


«ԲԻՏՑԵՎՅԱՆ ՄՈԼԱԳԱՐԸ» ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ

  • 29-10-2007 20:14:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի քաղաքային դատարանը հատուկ ռեժիմի գաղութում ցմահ բանտարկության է դատապարտել այսպես կոչված «բիտցեւյան մոլագար» Ալեքսանդր Պիչուշկինին: Դրանից բացի, դատարանը Պիչուշկինին հարկադիր բուժում է նշանակել հոգեբույժի մոտ պատիժը կրելու վայրում: «Դատարանը ընդունում է, որ Պիչուշկինը հոգեկան խանգարումներ ունեցող անձնավորություն է, որոնք չեն բացառում մեղսունակությունը»,- ասված է վճռում: Ավելի վաղ երդվյալ ատենակալների կոլեգիան նրան լիովին մեղավոր էր ճանաչել 48 սպանություն եւ 3 մահափորձ կատարելու մեջ: Երդվյալների կարծիքով, մեղադրյալը նաեւ արժանի չէ ներողամտության: Պիչուշկինն ինքը լրիվ ընդունում է իր մեղքը, սակայն իր գործողությունների համար չի զղջում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play