ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՂԱՐԿՎԻ ԴԱՏԱՐԱՆ<br />


ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՇՈՒՏՈՎ ԿՈՒՂԱՐԿՎԻ ԴԱՏԱՐԱՆ

  • 29-10-2007 16:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գյումրիում մայիսի 20-ին տեղի ունեցած փոխհրաձգության գործի քննությունը մոտ օրերս կավարտվի, եւ գործը կուղարկվի դատարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա նշեց, որ ձերբակալվել են հանցագործության բոլոր մասնակիցները, հայտնաբերվել եւ առգրավվել են այդ հանցագործության ընթացքում օգտագործված բոլոր զենքերը եւ ավտոմեքենաները: Ամբողջ ծավալով հանցագործությունը բացահայտված է: Իսկ ապրիլի 2-ին Գյումրիի քաղապետ Վարդան Ղուկասյանի վրա հարձակման գործով ՀՀ գլխավոր դատախազը նշեց. «Որեւէ ասելիք չունենք, գործի քննությունը շարունակվում է, վարկածները դեռ ամբողջ ծավալով չեն ստուգվել, քննչական խումբը աշխատում է»:
Նոյյան տապան  -   Հասարակություն