ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> 1/8-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
1/8-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ

  • 29-10-2007 15:44:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ՉԻԿԱԳՈ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չիկագոյում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունը: Հոկտեմբերի 28-ին Հայաստանի հավաքականից ռինգ ելան Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Հրաչյա Ջավախյանը (60 կգ) եւ Ցոլակ Անանիկյանը (81 կգ): Նրանք երեքն էլ հաղթեցին եւ անցան 1/8-րդ եզրափակիչ: Այդ փուլում են հանդեաս կգան նաեւ Ազատ Հովհաննիսյանը (54 կգ) եւ Էդվարդ Համբարձումյանը (64 կգ): Եթե նրանք կարողանան հաղթանակներ տանել նաեւ 1/8-րդ եզրափակիչում, ապա կարժանանան օլիմպիական ուղեգրերի: Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Վաչագան Ավագյանը (54 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) պարտվել են եւ դուրս են մնացել պայքարից: Հոկտեմբերի 29-ին առաջնությունում հանգստյան օր է հայտարարված:
Նոյյան տապան  -   Սպորտ