ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ԱՄՆ-Ի ՌՏԿ-Ի ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ
ՆԱԽԱԳԻԾԸ
26-10-2007 19:00:00 | Չեխիա | Միջազգային
ՊՐԱՀԱ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայի խորհրդարանի
ստորին պալատը, որտեղ տեղի է ունենում հիմնական օրինաստեղծ
գործընթացը, մերժել է հանրապետությունում ԱՄՆ-ի ՀՀՊ
ռադիոտեղորոշման կայանի տեղաբաշխման հարցով հանրաքվեի անցկացման
օրինագիծը:
Ընդդիմությանը` սոցիալ-դեմոկրատներին եւ կոմունիստներին, չի
հաջողվել անհրաժեշտ թվով ձայներ հավաքել ի պաշտպանություն
օրինագծի: Նիստին ներկա գտնվող 144 խորհրդարանականներից դեմ են
քվեարկել ժողովրդի 57 ընտրյալներ: Իսկ օրինագծի ընդունման համար
անհրաժեշտ էր առնվազն 120 պատգամավորների աջակցությունը:
Բնակչության հարցումների համաձայն, հանրաքվեի անցկացում է
պահանջում չեխ քաղաքացիների 70 տոկոսից ավելին: Այդ կապակցությամբ
ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է համաքաղաքացիների մեծ
մասի շահերն արհամարհելու մեջ: