ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ<br /> ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ
ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 26-10-2007 15:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Հերակլիոն քաղաքում հոկտեմբերի 27-ին կմեկնարկեն շախմատի Եվրոպայի տղամարդկանց 16-րդ եւ կանանց 7-րդ թիմային առաջնությունները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցավայր է մեկնել օլիմպիական կազմով, բացառությամբ Արտաշես Մինասյանի: Թիմում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Սմբատ Լպուտյանը եւ Կարեն Ասրյանը: Հայաստանի կանանց հավաքականում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը, Սիրանուշ Անդրիասյանը եւ Լիանա Աղաբեկյանը: Տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 40, իսկ կանանց` 29 երկրների հավաքականներ: Շվեյցարական մրցակարգով թիմերից յուրաքանչյուրը կանցկացնի 9-ական մրցախաղ: Յուրաքանչյուր մրցամարտի կմասնակցեն 4-ական շախմատիստներ: Հաղթանակի համար կտրվի` 2, իսկ ոչ-ոքիի` 1 միավոր:
Նոյյան տապան  -   Սպորտ