ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՉԺՀ-Ի ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ
ՀԵՏ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ
24-10-2007 17:42:00 | Չինաստան | Միջազգային
ԽԱՐԲԻՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը մտադիր չէ
ռազմական դաշինք հիմնել Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, Խարբինում
չին եւ հնդիկ իր գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք զարգացնում ենք համագործակցությունը երկկողմ հիմքի վրա
եւ եռակողմ ձեւաչափով, Շանհայի համագործակցության կազմակերպության
եւ այլ կառույցների շրջանակներում, ձգտում ենք անվտանգության
առանցքային խնդիրները լուծել դիվանագիտական ուղիով` քաղաքական
գործիչների բազմակողմ երկխոսության ծավալման միջոցով»,- ընդգծել է
ռուս նախարարը:
Նշվում է, որ ՌԴ, ՉԺՀ եւ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ
եռակողմ հանդիպումը կկայանա 2008 թվականին Մոսկվայում: