ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ 16 ԽԱՂԱՂ<br /> ԲՆԱԿԻՉՆԵՐԻ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ 16 ԽԱՂԱՂ
ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

  • 23-10-2007 15:48:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացի զինծառայողները հոկտեմբերի 23-ին Իրաքում սպանել են 16 խաղաղ բնակիչների: Ինչպես հայտնել է իրաքյան Տիկրիթ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ջաշիմ Մուհամմեդը, միջադեպը տեղի է ունեցել Սալահեդդինի նահանգում: ԱՄՆ-ի զինված ուժերի ուղղաթիռները գնդակոծել են դաշտում աշխատող իրաքցի գյուղացիներին եւ վիրավորել երկուսին: Այն բանից հետո, երբ վիրավորները փոխադրվել են մոտակա տունը, եւ այնտեղ հավաքվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, որպեսզի օգնեն տուժածներին, ամերիկացիները կրակ են բացել շինության վրա: Զոհվել է յոթ տղամարդ, վեց կին եւ երեք երեխա: Իսկ 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ամերիկյան բանակի ներկայացուցիչները հրաժարվել են միջադեպը մեկնաբանել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play