ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԵՐՎԱՆԴ<br /> ԱԶԱՏՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ<br /> ՄԵԴԱԼՆԵՐՈՎ<br />


ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐ ԴԱՅԱՆԱ ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԵՎ ԵՐՎԱՆԴ
ԱԶԱՏՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ
ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

  • 15-10-2007 18:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ գրականության զարգացման գործում ունեցած վաստակի, ինչպես նաեւ Սփյուռքի գրական-հասարակական կյանքում ծավալած գործունեության համար ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոկտեմբերի 13-ին նախարարության ոսկե մեդալներով պարգեւատրեց ամերիկահայ բանաստեղծուհի Դայանա Տեր-Հովհաննիսյանին եւ գրող-հրապարակախոս Երվանդ Ազատյանին: Հ.Պողոսյանի խոսքերով, Սփյուռքում ստեղծագործող յուրաքանչյուր գրականագետի գործը չափազանց կարեւոր է, որովհետեւ յուրաքանչյուրն իր գրչով նպաստում է հայապահպանության գործին եւ գրական կապերի ամրապնդմանը: Մշակույթի նախարարը հայտնեց, որ հայ գրականության գործում իրենց ավանդն ունեցած գրականագետների պարգեւատրումը կլինի ավանդական:
Նոյյան տապան  -   Մշակույթ