ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՉ ՈՔԻ`<br /> 0:0, ԽԱՂԱՑ ՍԵՐԲԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ<br />


ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՈՉ ՈՔԻ`
0:0, ԽԱՂԱՑ ՍԵՐԲԻԱՅԻ ԸՆՏՐԱՆՈՒ ՀԵՏ

  • 15-10-2007 18:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Եվրո-2008»-ի որակավորման փուլի խմբային մրցաշարի ծրագրով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երեւանում հոկտեմբերի 13-ին ընդունեց Սերբիայի ընտրանուն: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0, հաշվով: Փուլի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Ադրբեջան-Պորտուգալիա` 0:2, Բելգիա-Ֆինլանդիա` 0:0, Լեհաստան-Ղազախստան` 3:1: Առաջին խմբի մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Լեհաստան` 24 միավոր, Պորտուգալիա եւ Ֆինլանդիա` 20-ական, Սերբիա` 17, Բելգիա` 12, Հայաստան` 9, Ղազախստան` 7, Ադրբեջան` 5 միավոր: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Բրյուսելում կմրցի Բելգիայի թիմի հետ: Այդ օրը տեղի կունենան նաեւ Ղազախստան-Պորտուգալիա եւ Ադրբեջան-Սերբիա հանդիպումները:
Նոյյան տապան  -   Սպորտ