ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ<br /> ՄՆԱՑԵԼ Է 2 ՓՈՒԼ<br />


ՄԻՆՉԵՎ 20 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ
ՄՆԱՑԵԼ Է 2 ՓՈՒԼ

  • 15-10-2007 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացվող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 14-ին կայացան 11-րդ փուլի հանդիպումները: Տղաների մրցաշարում 8,5 միավորով առաջատարը Իվան Պոպովն է (Ռուսաստան): Հայաստանի շախմատիստներից Ավետիք Գրիգորյանը եւ Արման Փաշիկյանը 7,5-ական միավորով բաժանում են 5-8-րդ տեղերը: Աղջիկների մրցաշարում 3 մասնակիցներ` Վերա Նեբոլշինան (Ռուսաստան), Հարիկա Դրունավալին (Հնդկաստան) եւ Յոլանտա Զավադսկան (Լեհաստան), 8,5-ական միավորով բաժանում են 1-3-րդ տեղերը: Դիանա Հարությունյանը (Ուկրաինա) 7,5 միավորով բաժանում է 4-8-րդ, իսկ Անահիտ Խառատյանը (Հայաստան) 6,5 միավորով` 12-18-րդ տեղերը: Առաջնության ավարտին մնացել է 2 փուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ