ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ<br /> ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱԼԲԵՐՏ ԳՈՐԻՆ<br />


ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԿԻՆ
ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱԼԲԵՐՏ ԳՈՐԻՆ

  • 12-10-2007 17:50:00   | Նորվեգիա  |  Միջազգային
ՕՍԼՈ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը եւ ՄԱԿ-ին առընթեր Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը: Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն: Այդ պարգեւով գնահատվել են նրանց «ջանքերը մարդու կողմից կլիմայի փոփոխման մասին մասշտաբային գիտելիքի ստեղծման եւ տարածման» միջոցառումների մշակման ուղղությամբ, «որ անհրաժեշտ են այդ փոփոխմանը հակազդելու համար», ասվում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play