ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ<br />


ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ

  • 10-10-2007 13:56:00   | Լիտվա  |  Միջազգային
ՎԻԼՆՅՈՒՍ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-11-ը Վիլնյուսում կկայանա էներգետիկայի հարցերին նվիրված գագաթնաժողով: Ինչպես հաղորդում է «Կավկազպրեսը», գագաթնաժողովին կմասնակցեն Սեւծովյան տարածաշրջանի եւ Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարներ եւ նախարարներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրոպական միության ներկայացուցիչներ: Գագաթնաժողովում կքննարկվեն Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցերը, ինչպես նաեւ Կասպիականից եւ Միջին Ասիայից դեպի Եվրոպա նավթի եւ գազի տարանցման հեռանկարները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play