«ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ,-<br /> ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ<br />


«ՀԱՅՓՈՍՏ»-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ,-
ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԸ

  • 09-10-2007 17:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր երկար տարիներ աշխատել են փոստի համակարգում եւ ունեն աշխատանքի մեծ փորձ, չպետք է ազատել աշխատանքից: Իսկ եթե նրանք սխալներ են թույլ տվել, ապա պետք է դրանք ուղղել, այլ ոչ թե մարդկանց պատժել»,- Փոստի համաշխարհային օրվա` հոկտեմբերի 9-ի, առթիվ կազմակերպած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նշենք, որ վերջին օրերին «Հայփոստ» ընկերության ավելի քան 170 աշխատակիցներ գործազուրկ են դարձել, քանի որ ընկերության ղեկավարությունը չի երկարացրել նրանց աշխատանքային պայմանագրերի ժամկետները: Նախարարը տեղյակ չէր, թե ինչ պատճառաբանությամբ են նրանց ազատել աշխատանքից, սակայն ընկերության կառավարչից պահանջելու է, որպեսզի ազատման վերաբերյալ պարզաբանումներ ներակյացվեն: Միջոցառմանը ներկա գտնվող «Հայփոստ»-ի տնօրենի տեղակալներ Լառա Չոլակյանը եւ Քըրք Օդաբաշյանը հրաժարվեցին մեկնաբանություններից: Անդրադառնալով հոկտեմբերի 9-13-ին կազմակերպված ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսին, Ա.Մանուկյանը նշեց, որ վերջին տարիներին փորձ է արվում զարգացնել հայրենական ֆիլատելիան, քանի որ նամականիշների միջոցով հնարավոր է լինում աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը, բնությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն