ԸՍՏ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԲՈԼՈՐ<br /> ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՍԻԳԱՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ<br /> ԷՔՍՊՈ-ԿԵՆՏՐՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԸՍՏ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԲՈԼՈՐ
ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՍԻԳԱՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ
ԷՔՍՊՈ-ԿԵՆՏՐՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 08-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանն ունի բոլոր նախադրյալները սիգարի ցուցահանդես-վաճառքի տարածաշրջանային էքսպո-կենտրոն դառնալու համար: Այս կարծիքը հայտնեց «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում Դոմինիկյան հանրապետության Սանտյագո քաղաքում գործող «Garo Habano Fine Cigars» ձեռնարկության սեփականատեր Գարո Բուլդուկյանը: Ըստ նրա, քանի որ Հայաստանում չկան սիգարի հումքի աճեցման համար բարենպաստ բնակլիմայական պայմաններ, տնտեսության այդ ոլորտը Հայաստանում հնարավոր կլինի զարգացնել ներկրման եւ իրացման ճանապարհով: Գ.Բուլդուկյանը հայտնեց, որ «Garo Habano Fine Cigars»-ում, որն ունի 300 աշխատակից, տարեկան արտադրվում է 0,5 մլն հատ սիգար: Նրա խոսքերով, առաջիկայում նախատեսվում է այդ ծավալները հասցնել 1 մլն-ի: Նշվեց նաեւ, որ ողջ արտադրանքը արտահանվում է ԱՄՆ եւ Եվրոպա: Ըստ Գ.Բուլդուկյանի, գործարանի արտադրած սիգարի 4 տեսակները հայ սպառողին արդեն ներկայացվել են սեպտեմբերին Երեւանում անցկացված «High Smoke - 2007» միջազգային փառատոնում: «Սպասում ենք արձագանքների, եւ համապատասխան առաջարկի դեպքում կհամագործակցենք սիգար ներկրող եւ իրացնող հայկական ընկերությունների հետ»,- ասաց սփյուռքահայ գործարարը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն