ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԻՐ<br /> ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՄԱՀԱՊԱՏԻԺԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԻՐ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 05-10-2007 19:30:00   | Ֆրանսիա  |  Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպայի Խորհուրդը, ԵՄ-ի պորտուգալական նախագահությունը եւ Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբեի 1-ին մահապատիժը կիրառելու դեմ միջազգային խորհրդաժողով են անցկացնելու Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Խորհրդաժողովը, որին մասնակցելու են ԵԽ-ի եւ Եվրամիության անդամ պետությունների առաջնորդներ, ինչպես նաեւ քաղաքական դաշտի ու քաղաքացիական հասարակության շատ այլ ներկայացուցիչներ, վերահաստատելու է մահապատիժը վերացնելու Եվրոպայի պարտավորությունը եւ համաշխարհային մորատորիումի կոչ է անելու: Հետեւելով սեպտեմբերի 26-ին ԵԽ-ի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված որոշմանը` Լիսաբոնում պաշտոնապես կհայտարարվի «Ընդդեմ մահապատժի եվրոպական օր», որը կնշվի ամեն տարվա հոկտեմբերի 10-ին անդամ երկրներում: Խորհրդաժողովին Ֆրանսիան հավանաբար կվավերացնի Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրին կից N 13 արձանագրությունը, որը ցանկացած պարագայում արգելում է մահապատժի կիրառումը: ԵԽ-ն հորդորում է ստորագրել եւ վավերացնել այս փաստաթուղթը եվրոպական բոլոր այն պետություններին, որոնք մինչ օրս դա չեն արել: Մահապատժի վերացմանն ուղղված արշավը կրում է «Մահը արդարություն չէ» նշանաբանը: Արշավի նպատակն է բարձրացնել հանրային այն գիտակցությունը, որ պետք է շարունակել մահապատժի վերացման գործընթացը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play