«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱ»-Ն ԵՎ «ՄԻԿԱ»-Ն ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ<br /> ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ<br />


«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱ»-Ն ԵՎ «ՄԻԿԱ»-Ն ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ
ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԹԻՄԱՅԻՆ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

  • 01-10-2007 17:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի Անթալիա քաղաքում հոկտեմբերի 3-ին կսկսվի շախմատի Եվրոպայի չեմպիոնների գավաթի թիմային խաղարկությունը: Տղամարդկանց մրցումներում Հայաստանը կներկայացնի «Բանկային արքա» թիմը: Խաղասեղանի շուրջ կնստեն գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քոթանջյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը: Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի չեմպիոն Երեւանի «Միկա»-ն, որի կազմում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիանա Աղաբեկյանը, աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն եւ Նինո Խուրցիձեն:
Նոյյան տապան  -   Սպորտ