ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐԳԵԼԵԼ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ<br /> ՇԵՆՔԵՐԻ ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ<br /> ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐԳԵԼԵԼ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ
ՇԵՆՔԵՐԻ ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  • 17-09-2007 19:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում անցկացվող ամենօրյա ստուգումների արդյունքում հասարակական սննդի 28 օբյեկտներում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես, երաժշտության սահմանված բարձրության գերազանցում: Ինչպես սեպտեմբերի 17-ի ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Կարեն Գեւորգյանը, ստուգումներն անցկացվել են հիմնականում բնակիչների ահազանգերի հիման վրա: Ըստ նրա, նշված օբյեկտների սեփականատերերի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր` 30-50 հազ. դրամի (մոտ 88-147 ԱՄՆ դոլար) սահմաններում: Կ.Գեւորգյանը նշեց, որ քաղաքապետարանը բնակչությունից բազմաթիվ բողոքներ է ստանում հիմնականում բնակելի շենքերի նկուղներում տեղակայված զվարճանքի օբյեկտների վերաբերյալ: Ըստ նրա, բնակիչների բողոքները հիմնականում արդարացի են, քանի որ շենքերի նկուղներում նման օբյեկտների գործունեությունը օրենքով արգելված է: Նշվեց, որ քաղաքապետարանը բոլոր համայնքների ղեկավարներին հանձնարարել վերանայել բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում, ինչպես նաեւ նկուղներում տեղակայված գիշերային ակումբների եւ զվարճանքի օբյեկտներին տրված թույլտվությունները: Ըստ Կ.Գեւորգյանի, քաղաքապետարանի համապատասխան վարչությունը պատրաստվում է դիմել ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը առաջարկությամբ` մշակել համապատասխան կարգ, ըստ որի բազմաբնակարան շենքերում տեղակայված նման օբյեկտների գործունեությունը ընդհանրապես չթույլատրվի:
Նոյյան տապան  -   Հասարակություն