ՍԵՊԵՏԵՄԲԵՐԻ 14-20-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ<br /> ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ<br />


ՍԵՊԵՏԵՄԲԵՐԻ 14-20-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԲՐԱԶԻԼԱԿԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԱԲԱԹ

  • 12-09-2007 17:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բրազիլիայի ազգային տոնի կապակցությամբ սեպտեմբերի 14-20-ին Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում առաջին անգամ կանցկացվի բրազիլական մշակութային շաբաթ: Այն կազմակերպվել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանության եւ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Ինչպես սեպտեմբերի 12-ի ասուլիսում հայտնեց Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենաթե Սթիլլեն, շաբաթվա շրջանակներում կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ: «Մենք փորձել ենք շաբաթվա ընթացքում հնարավորինս ներկայացնել բրազիլական մշակույթը, քանի որ Հայաստանում Բրազիլիայի մասին քիչ են տեղեկացված, իսկ Բրազիլիայում, հակառակը, շատ լավ են ճանաչում հայերին եւ հայ մշակույթը: Դրա պատճառը Բրազիլիայում գոյություն ունեցող 40-50 հազարանոց հայկական համայնքի առկայությունն է»,- նշեց դեսպանը: Բրազիլական մշակութային շաբաթվա շրջանակներում Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա բրազիլացի դաշնակահարուհի Մարիա Ժոզե Քառասկեյրայի եւ «Պրիմավերա» լարային քառյակի համերգը, իսկ «Առագաստ» սրճարանում կկազմակերպվի երկու երկրների երաժիշտների համատեղ համերգը, որի ընթացքում կներկայացվեն հայ եւ բրազիլացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Շաբաթվա ընթացքում Կոմիտասի անվան կոնսերվատորիայում կկամակերպվի բրազիալական պարերի մրցույթ, իսկ Բրազիլիայի դեսպանատանը կցուցադրվեն այդ երկրի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր: Նշենք, որ նույն ծրագիրն ամբողջությամբ կներկաայացվի նաեւ Գյումրիում եւ Վանաձորում:
Նոյյան տապան  -   Մշակույթ