ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԻՆ
ՆԱՐԿՈԲԱՐՈՆԸ
11-09-2007 12:35:00 | Կոլումբիա | Միջազգային
ԱՐՄԵՆԻԱ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կոլումբիայում
սեպտեմբերի 10-ին ձերբակալվել է աշխարհի համար առաջին նարկոբարոն
Դիեգո Մանտոյան: Այս մասին հայտարարել է Կելումբիայի պաշտպանության
նախարար Խուան Մանուել Սանթոսը:
Ըստ տեղեկությունների, «դոն Դիեգոն», որի գլխի համար
Վաշինգտոնը խոստանում էր 5 մլն ԱՄՆ դոլար, ձերբակալվել է
կոլումբիական Արմենիա քաղաքում:
49-ամյա նարկոբարոնի հիմնած նարկոկարտելը զբաղվում էր կոկաինի
արտադրությամբ եւ վերահսկում ԱՄՆ եւ Եվրոպա արտահանվող թմրադեղերի
70 %-ը: Նշվում է նաեւ, որ «դոն Դիեգոյի» մարդասպանների բանակը
պատասխանատվություն է կրում մոտ 1,5 հազար մարդկանց սպանության
համար: