ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ<br /> ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 10-09-2007 20:35:00   | Ֆրանսիա  |  Մշակույթ
ՌՈՄԱՆ ՍՅՈՒՐ ԻԶԵՐ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում Հայաստանի տարվա ավարտական միջոցառումների շրջանակներում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ռոման սյուր Իզերի քաղաքապետ Անրի Բերտոլեն սեպտեմբերի 9-ին կատարել են «Հայաստանյան ճամփորդություններ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որին հաջորդել է հայ երաժշտության համերգ: Ելույթ ունենալով քաղաքի Սեն Բեռնար մայր տաճարում կազմակերպված միջոցառմանը, Հայաստանի դեսպանը առանձնահատուկ գոհունակություն է հայտնել, որ ֆրանսիական բազմաթիվ քաղաքներ ոչ միայն առանձին միջոցառումներով ակտիվորեն մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի տարվան, այլեւ տեղական մակարդակով կազմակերպեցին Հայաստանի ամբողջական տարի: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, միջոցառմանը ներկա էին Դրոմի նահանգի պրեֆեկտը, Ռոն Ալպ շրջանի ղեկավարներ, հինգ հարյուրից ավելի հանդիսականներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play