ՏԵԽԱՍՈՒՄ ՎԵՐՋԻՆ 25 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 400-ՐԴ<br /> ՄԱՀԱՊԱՏԻԺԸ<br />


ՏԵԽԱՍՈՒՄ ՎԵՐՋԻՆ 25 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է 400-ՐԴ
ՄԱՀԱՊԱՏԻԺԸ

  • 23-08-2007 18:43:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տեխասում ի կատար է ածվել 32-ամյա Ջոնի Ռեյ Կոների մահվան դատավճիռը: Նրան մոտ 10 տարի առաջ դատարանը մեղավոր էր ճանաչել Վիետնամից ներգաղթած Կատիան Նգուենի սպանության մեջ: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները: Ըստ մեղադրական եզրակացության, 1998թ. մայիսի 17-ին Կոները ներխուժել էր Նգուենին պատկանող խանութը, հրազենով կրակել էր նրա գլխին եւ թալանելով խանութի դրամարկղը, վիրավորել էր հաճախորդներից մեկին: Կոների մահվան դատավճռի իրականացման նախօրեին Եվրախորհուրդը կոչ էր արել Տեխասի նահանգապետին փոխել դատավճիռը եւ նահանգում ընդհանրապես արգելել մահապատիժը, ինչը նահանգապետը չէր ընդունել: Մահապատիժն ի կատար է ածվել ներարկման միջոցով: Ջոնի Ռեյ Կոները դարձավ Տեխասում այս տարի մահապատժի ենթարկված 21-րդ, իսկ վերջին 25 տարիների ընթացքում` 400-րդ հանցագործը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play