ՉՈՐՐՈԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՆՎԱՃԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ<br /> ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄԸ<br />


ՉՈՐՐՈԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ՆՎԱՃԱԾ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՔԱՆԱԿՈՎ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՄԸ

  • 21-08-2007 22:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Օգոստոսի 21-ի դրությամբ Համահայկական չորրորդ խաղերում մեդալներ են նվաճել 15 քաղաքների թիմեր: Առաջին տեղում է Երեւանի թիմը` 34 մեդալով (15 ոսկե, 11 արծաթե, 8 բրոնզե): Երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Վանաձորի` 11 մեդալ (4 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե), երրորդ տեղում` Գլենդեյլի թիմերը` 2 ոսկե մեդալ: Առաջատար եռյակին հաջորդում են Արտաշատի` 4 մեդալ (1 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե), Կապանի` 3 մեդալ (1 ոսկե, 2 արծաթե), Ախալցխայի` 4 մեդալ (1 ոսկե, 3 բրոնզե), Թեհրանի` 5 մեդալ (1 ոսկե, 4 բրոնզե), Գյումրիի` 3 մեդալ (1 ոսկե, 2 բրոնզե), Թբիլիսիի եւ Մոսկվայի` մեկական ոսկե մեդալ, Սպահանի` 8 մեդալ (6 արծաթե, 2 բրոնզե), Ստեփանակերտի` 5 մեդալ (2 արծաթե, 3 բրոնզե), Պլովդիվի, Աբովյանի եւ Կիեւի թիմերը` մեկական բրոնզե մեդալ:
Նոյյան տապան  -   Սպորտ