ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԼՈՂԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ<br /> ՀԱՂԹՈՂՆԵՐԸ<br />


ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԻ ԼՈՂԻ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ
ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

  • 20-08-2007 22:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համահայկական չորրորդ խաղերի ծրագրով օգոստոսի 20-ին Երեւանի Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց լողի մրցաշարը: Որոշվեցին վեց մրցաձեւերում հանդես եկած մրցանակակիրները. Կանանց ազատ ոճով 50 մ մրցատարածությունում` 1. Անահիտ Բարսեղյան (Երեւան, 29,41 վրկ), 2. Հասմիկ Մովսեսյան (Երեւան, 31,15 վրկ), 3. Ալինա Ալեքսանյան (Սպահան, 33,66 վրկ): Տղամարդկանց ազատ ոճով 50 մ մրցատարածությունում` 1. Հարություն Հարությունայան (Երեւան, 24,19 վրկ), 2. Գամել Դիլանշեան (Սպահան, 25,03 վրկ), 3. Վիգեն Մեսրոբովիչ (Պլովդիվ, 25,10 վրկ): Կանանց բրաս ոճով 100 մ մրցատարածությունում` 1. Վարդուհի Ավետիսյան (Երեւան, 1 րոպե 20,78 վրկ), 2. Լուսիկ Ղուկասյան (Երեւան, 1 րոպե 29,91 վրկ), 3. Արմինե Սարիբեկյան (Կիեւ, 1 րոպե 34,97 վրկ): Տղամարդկանց բրաս ոճով 100 մ մրցատարածությունում` 1. Ալիկ Ալիֆյան (Երեւան, 1 րոպե 09,33 վրկ), 2. Գամել Դիլանշեան (Սպահան, 1 րոպե 10,87 վրկ), 3. Հայկ Անանյան (Երեւան, 1 րոպե 11,04 վրկ): Տղամարդկանց ազատ ոճով 200 մ մրցատարածությունում` 1. Միքայել Քոլոյան (Երեւան, 1 րոպե 57,28 վրկ), 2. Գամել Դիլանշեան (Սպահան, 2 րոպե 02,66 վրկ), 3. Հարություն Հարությունյան (Երեւան, 2 րոպե 02,93 վրկ): Կանանց ազատ ոճով 4x50 մ մրցատարածությունում` 1. Երեւան (2 րոպե 08,12 վրկ), 2. Սպահան (2 րոպե 23,91 վրկ), 3. Թեհրան (2 րոպե 32,09 վրկ):
Նոյյան տապան  -   Սպորտ