ՍԿՍՎԵԼ ԵՆ ԵՂԵՌՆԻՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ<br /> ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ<br />


ՍԿՍՎԵԼ ԵՆ ԵՂԵՌՆԻՑ ՓՐԿՎԱԾՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  • 10-08-2007 18:39:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Եղեռնից փրկվածների ժառանգների ներկայացուցիչների համագումարի նախապատրաստման եւ անցկացման կազմակերպական կոմիտեի անդամ Կարեն Միքայելյանին: Ինչպես նշված է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրությունում, նախորդ երկու համագումարները կայացել են 1917 եւ 1918 թվականներին` Երեւանում: Ներկայացնելով երրորդ համագումարը հրավիրելու նշանակությունն ու անհրաժեշտությունը համազգային խնդիրները միասնաբար առաջադրելու եւ համատեղ ջանքերով լուծելու գործում, Կ.Միքայելյանը տեղեկացրել է, որ արդեն կայացել են կազմակերպական մի քանի նիստեր, հրապարակվել է լիազոր ներկայացուցչական մարմիններ հիմնելու մասին Հայտարարությունը: Կարեւորելով նախորդ երկու համագումարների ընդհատված գործընթացները շարունակելու եւ երրորդ համագումարը հրավիրելու նախաձեռնությունը, Վ.Օսկանյանը նշել է, որ նման ներկայացուցչական համագումար հրավիրելու համար անհրաժեշտ է նախապատրաստական մեծ աշխատանք կատարել Սփյուռքի հայ համայնքներում, հատկապես աշխարհիկ ու հոգեւոր կազմակերպությունների հետ` նրանց հետ նախապես քննարկելով համագումարի հրավիրելու հետ առնչվող բոլոր խնդիրները:
Նոյյան տապան  -   Հասարակություն