ԹԱԼԻԲՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԿԻՆ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ<br /> ԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ, ՈՐՈՆՑ ՔԱԲՈՒԼԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹԱԼԻԲՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ<br /> ՀԱՄԱՐ<br />


ԹԱԼԻԲՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԿՈՐԵԱՑԻ ԿԻՆ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ
ԱՅՆ ԿԱՆԱՆՑ ՀԵՏ, ՈՐՈՆՑ ՔԱԲՈՒԼԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹԱԼԻԲՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ

  • 07-08-2007 18:16:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Յուսուֆ Ահմադին հարավկորեական «Ռենհապ» գործակալությանը հայտարարել է, որ թալիբները պատրաստ են բաց թողնել հարավկորեացի կին պատանդներին նույն թվով շարժմանն համակիր կանանց Աֆղանստանի բանտերից ազատ արձակելու դիմաց, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Թալիբների ներկայացուցիչը հավաստիացրել է, որ բանտարկության մեջ գտնվող կանայք դատապարտվել են սոսկ այն բանի համար, որ սնունդ եւ օթեւան են տրամադրել շարժման մարտիկներին: Մինչդեռ, աֆղանական կառավարությունը հրաժարվում է բանտարկված գրոհայիններին ազատելու պահանջը կատարելուց, համարելով, որ դա միայն կխրախուսի մարդկանց առեւանգումները, եւ պահանջում է հանուն իսլամական արժեքների եւ աֆղանական ավանդույթների ազատ արձակել 16 հարավկորեացի կանանց:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play